Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Առանց պարտության, բայց և առանց պարգևի

Առանց պարտության, բայց և առանց պարգևի
15.12.2015 | 00:20

Լոնդոնում անցկացվող շախմատային գերմրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ, ումից հետ էր մնում կես միավորով: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող մեր գրոսմայստերն այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը, ինչը հնարավորություն կտար մտնելու առաջին եռյակ: Արդյունքում՝ հինգ միավոր ու կես միավոր պակաս նույն ֆրանսիացուց, Անիշ Գիրիից ու Մագնուս Կառլսենից: Մրցաշարի հաղթողը կորոշվի լրացուցիչ պարտիաներում: Բոլոր դեպքերում նշենք, որ հայ գրոսմայստերը հանդես եկավ առանց պարտության:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ